կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան հայտնվել է տնտեսապես ոչ ազատ երկրների խմբում․ զեկույց

Թուրքիան հայտնվել է տնտեսապես ոչ ազատ երկրների խմբում․ զեկույց

Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիան տնտեսական ազատության մակարդակով այս տարի զբաղեցրել է 107-րդ տեղը՝ նախորդ տարվա 76-րդի փոխարեն և տեղ է գրավել «մեծապես ոչ ազատ» երկրների խմբում։ Այդ խմբում են գտնվում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուանդան, Բուրկինա Ֆասոն, Տանզանիան, Քուվեյթը, Կամբոջան և այլն։

Զեկույցում նշվել է, որ վերջին հինգ տարում Թուրքիան կորցրել է տնտեսական ազատությունը։ Շեշտվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն իսլամական օրակարգի է հետևել և քայքայել է ժողովրդավարությունը։

  • Կիսվել: