երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան  համարժեք պատասխան կտա ոչ միայն Հունաստանին, այլև իր անվտանգությանը սպառնացող ցանկացած երկրի

Թուրքիան համարժեք պատասխան կտա ոչ միայն Հունաստանին, այլև իր անվտանգությանը սպառնացող ցանկացած երկրի

Թուրքիան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Հունաստանին, այլև ցանկացած երկրի, որը կսպառնա իրենց անվտանգությանը, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ոչ միայն Հունաստանը թող սա լսի։ Մենք մի գիշերում կարող ենք մեր խնդիրները լուծել, անկախ նրանից, թե որ երկիրն է մեզ վրա հարձակվել։ Բոլորը պետք է իմանան սա»։

Էրդողանը ավելացրել է, որ Թուրքիան Հունաստանի հետ խոսելու ոչինչ չունի։

Նրա խոսքով ՝ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն Հունաստանին կհրավիրի երկխոսության, այլ ոչ թե աջակցի նրա «անօրինական նախաձեռնություններին ՝ միության համերաշխության քողի տակ»:

  • Կիսվել: