ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիան F-16 կnրծանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիան F-16 կnրծանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիան վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։ Անհրաժեշտության դեպքում երկիրը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀԿԹՀ անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր երկուշաբթի օրվանից տեղակայվել են ՀԿԹՀ-ում՝ տարածաշրջանային վերջին իրադարձությունների լույսի ներքո ՀԿԹՀ անվտանգության ամրապնդման ծրագրի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: