ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիան եւս մի քանի հազար զինվոր է ուղարկել Սիրիա

Թուրքիան եւս մի քանի հազար զինվոր է ուղարկել Սիրիա

Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արեւմուտք, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ եւս մի քանի հազար զինվոր կիրականացնի երկու երկրների սահման տանող ճանապարհների վերահսկողությունը, իսկ Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում նրանք պետք է հետ մղեն գրոհը:
2017 թվականին Իդլիբում դեէսկալացման հյուսիսային գոտի ստեղծվեց, ուր տեղափոխվեցին Դամասկոսի արեելյան Ղութայում եւ երկրի հարավային շրջաններում զենքը վայր դնել հրաժարվող ծայրահեղականները: Նահանգի տարածքում են գտնվում թուրքական բանակի դիտակետերը:

  • Կիսվել: