շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան և Ռուսաստանը  համաձայնագիր են ստորագրել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին

Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույնպես մասնակցելու է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտնել է, որ Թուրքիան դիտորդներ է ուղարկելու, այլ ոչ թե խաղաղապահներ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվեց երեքշաբթի օրը՝ ավարտելով տարածաշրջանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի մարտերը:

Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը գալու է Անկարա: Ըստ նրա՝ պատվիրակությունը կժամանի այս շաբաթ՝ որոշելու մոնիտորինգի ճանապարհային քարտեզը և Հայաստանի դուրսբերման ժամանակացույցը:

  • Կիսվել: