հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան և Հունգարիան մոտ են ավելի վաղ համաձայնեցված 6 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին հասնելուն. Էրդողան

Թուրքիան և Հունգարիան մոտ են ավելի վաղ համաձայնեցված 6 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին հասնելուն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը հայտնել է, որ բանակցություններից հետո երկու կողմերը ստորագրել են տարբեր փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց հարաբերությունների պայմանագրային հիմքը՝ ավիացիայից մինչև անվտանգություն, տեխնոլոգիայից մինչև մշակույթ և կրթություն։

Նա նշել է, որ Թուրքիան և Հունգարիան մոտ են ավելի վաղ համաձայնեցված 6 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին հասնելուն։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև առևտրային մեծ ներուժը՝ քննարկել ենք առևտրի ծավալը մինչև 10 միլիարդ դոլար հասցնելու հնարավորությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: