կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են Արցախին վերաբերող 8.3 մլն դոլարանոց դրամաշնորհային համաձայնագիր

Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են Արցախին վերաբերող 8.3 մլն դոլարանոց դրամաշնորհային համաձայնագիր

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացված համաձայնագիրը, գրում է Ermenihaber.am-ը։

Պաշտոնաթերթում հրապարկվել է 2023-ի դեկտեմբերի 25-ին ստորագրված Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև դրամաշնորհային համաձայնագրի  ուժի մեջ մտնելու մասին որոշումը։

Մասնավորապես  նշվում է, որ որոշման հիմքում ընկած է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը և դրա հիման վրա եղբայրական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը։

Համաձայնագրի արժեքը կազմում է 250 մլն թուրքական լիրա (8.3 մլն դոլար), որի արդյունքում Արցախում (Ջաբրայիլ-Ջրական) պիտի հիմնվի թուրք-ադրբեջանական միջազգային ուսումնական կենտրոն։

Ծրագիրը ներառում է մոտավորապես 6500 քմ փակ տարածք, վարչական շենք, սոցիալական հաստատություն, լաբորատորիա, ջերմոց, սերմնաբուծարանի պահեստ և տնկիների արտադրամաս: Բացի այդ էլ նախատեսվում է 65 հեկտար տարածքի անտառապատում։

  • Կիսվել: