չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են բոլոր ոլորտներում նպատակներին հասնելու աշխատանքները․ Էրդողան

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են բոլոր ոլորտներում նպատակներին հասնելու աշխատանքները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են աշխատանքը բոլոր ոլորտներում և առաջին հերթին՝ առևտրի բնագավառում համագործակցության իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը և աջակցում է այդ գործընթացին։

  • Կիսվել: