հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։ 

Կարսում անցկացվելիք համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական ​​գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

  • Կիսվել: