ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է. ԱՄՆ պետքարտուղար

Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ։ Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չափազանց կարևոր են համաշխարհային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար և հավելել, որ Թուրքիայի Հանրապետությունը երկար ժամանակ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիան շատ կարևոր գործընկեր է, որի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր՝ տարածաշրջանային կայունության պահպանումից և ահաբեկչության դեմ պայքարից մինչև առևտրի ընդլայնում և էներգետիկ համագործակցության ամրապնդում։ Մեր երկկողմ համագործակցությունն ամերիկացիներին, թուրքերին և համաշխարհային հանրությանը շարունակում է դարձնել առավել անվտանգ և բարգավաճ»,- ուղերձում նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

  • Կիսվել: