ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի․ ակնկալվում է Էրդողանի այցը Կահիրե

Թուրքիան Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի․ ակնկալվում է Էրդողանի այցը Կահիրե

Թուրքիան Եգիպտոսին երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում կմատակարարի անօդաչու թռչող սարքեր:

Ինչպես հաղորդում է թուրքական A-haber կայքը, այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև  չափազանց կարևոր են առևտրի տեսանկյունից: Հարաբերությունների նորմալացումը կարևոր է, որպեսզի Եգիպտոսը կարողանա ստանալ որոշակի աջակցություն և տեխնոլոգիաներ»,- ընդգծել է նա։

Ֆիդանը նշել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, փետրվարի կեսերին այցելի Եգիպտոս, որը կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցն այդ երկիր՝ 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։

  • Կիսվել: