երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան դիմել է՝ միանալու միջազգային լուսնային կայանի ռուս-չինական նախագծին

Թուրքիան դիմել է՝ միանալու միջազգային լուսնային կայանի ռուս-չինական նախագծին

Թուրքիան և մի շարք այլ երկրներ ցանկանում են միանալ Միջազգային գիտական ​​լուսնային կայանի ռուս-չինական նախագծին։ Այս մասին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Միջազգային լուսնային կայանի նախագծին նախատեսվում է նաև այլ երկրնեիր մասնակցություն, սա միայն ռուս-չինական կամ չին-ռուսական կայան չէ։ Կայանին մասնակցելու հայտեր կան, օրինակ, Թուրքիայից և այլ երկրներից»,- ասել է նա։

Գիտնականի խոսքով՝ ասիական տարածաշրջանում կան շատ հավակնոտ խոշոր երկրներ՝ արժանապատիվ բյուջեով, որոնք հետաքրքրված են երկարաժամկետ հեռանկարով տիեզերական հետազոտություններով։

Մոսկվան և Պեկինը ծրագրում են 2025 թվականից երկու փուլով սկսել համատեղ միջազգային գիտական ​​լուսնային կայանի ստեղծումը։

  • Կիսվել: