երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության եւ ինքնիշխանության ճանաչումը։ Նշվել է, որ այդ որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի են համարում և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»։

Բացի այդ Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայի արևելյան շրջաններից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանության հետ:

 

  • Կիսվել: