շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը, փակել օդային տարածքը և նավահանգիստները Իսրայելի համար

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը, փակել օդային տարածքը և նավահանգիստները Իսրայելի համար

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են Իսրայելի հետ առևտուրը Գազայի հատվածում տիրող իրավիճակի և հարևան Սիրիային, Եմենին ու Լիբանանին Իսրայելի վերջին հարվածների պատճառով, ինչպես նաև փակում են երկրի օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների, իսկ նավահանգիստները՝ իսրայելական նավերի համար:

Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին և դիմել է ամբողջ աշխարհի օրենսդիր մարմիններին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական և առևտրային կապերը Իսրայելի հետ:

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը Իսրայելի կառավարությունը որակել է «ռասիստական», իսկ Գազայում Իսրայելի գործողությունը անվանել է «ցեղասպանություն»: Հաքան Ֆիդանը դատապարտել Է Իսրայելի հարվածները Սիրիային:

  • Կիսվել: