հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան չի վախենում կրկնել Ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու

Թուրքիան չի վախենում կրկնել Ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը (Դեմոկրատական կուսակցություն) Սենատին եւ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր թվիթերյան էջում տեղեկացրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

«Ես եղել եմ եւ՛ Հայաստանում, եւ՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսել եմ Ցեղասպանությունը ժխտող Թուրքիան, որը չի վախենում այն կրկնել: Թուրքիան փաստացի Սիրիայի հյուսիսում սիրիացի քրդերի էթնիկ զտում է սկսել»,-ասել է Հաբբարդը:

Նա նաև նշել է.«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի»:

  • Կիսվել: