շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Թուրքիան ցատկ է անում, իսկ մենք՝ հետքայլ. Հունաստանի ՊՆ ղեկավար

Թուրքիան ցատկ է անում, իսկ մենք՝ հետքայլ. Հունաստանի ՊՆ ղեկավար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական «Kathimerini» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական արդյունաբերությանը, գրում է ermenihaber.am-ը:

Այդ համատեքստում Դենդիասը հռետորական հարց է ուղղել՝ կապված 1980-ին Թուրքիայի և Հունաստանի ունեցած դիրքերի հետ:

«1980-ին որտե՞ղ էինք մենք և որտե՞ղ էր Թուրքիան, իսկ այսօր՝ 2024-ին որտե՞ղ է Թուրքիան և որտեղ ենք մենք: Թուրքիան ցատ է անում, իսկ մենք՝ հետքայլ: Դա անընդունելի է»։

Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը օդատիեզերական և պաշտպանական արտադրության ոլորտում լուրջ խնդիրներ ունի:

«Մինչ այս պահը ի՞նչ ունենք մեր ձեռքում: Ոչինչ, կամ էլ ոչնչին մոտ տեղական արտադրանք»,- հավելել է նա:

Բացի այդ Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինքն անձամբ գոհ չէ երկրի ներկայիս իրավիճակից:

Ինչպես նաև շեշտելլ, որ չնայած այն բանին, որ ինքն այս հարցում Թուրքիային մրցակից չի համարում, այնուամենայնիվ, առկա իրավիճակն անընդունելի է:

 

  • Կիսվել: