երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիան ցանկանում է համալրել սպառազինությունը «Eurofighter Typhoons» կործանիչներով

Թուրքիան ցանկանում է համալրել սպառազինությունը «Eurofighter Typhoons» կործանիչներով

«Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից F-16 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիան ստացել է դրական ուղերձներ և նշվում է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել եվրոպական արտադության  «Eurofighter Typhoons» կործանիչներ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է նաև, որ Թուրքիան նոյեմբերին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ՝ «Eurofighter Typhoons» ինքնաթիռներ գնելու համար, սակայն Գերմանիան դեմ է Թուրքիայի թայֆուններ ձեռք բերելուն։

Աղբյուրի նշմամբ, այս մասին «Reuters»-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում։

Նա մասնավորապես նշել է․ «Մենք դեռ հետաքրքրված ենք և ակնկալում ենք, որ կոնսորցիումի անդամ Գերմանիան դրականորեն կմոտենա այս հարցին»։

  • Կիսվել: