չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Թուրքիան բարձրացրել է Բոսֆոր ու Դարդանել նեղուցների անցման վճարը

Թուրքիան բարձրացրել է Բոսֆոր ու Դարդանել նեղուցների անցման վճարը

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով օտարերկրյա առևտրային նավերի անցման վճարը հուլիսի 1-ից բարձրացվել է մինչև 5,07 դոլար՝ այսպես կոչված զուտ տոննաժի համար, մինչդեռ մեկ տարի առաջ ներդրված վճարը կազմում էր 4,42 դոլար։ Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ տուրքի չափի վերանայումն իրականացվում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանագրի հիման վրա։

  • Կիսվել: