շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան արգելել է Չինաստանից Կիպրոս բժշկական իրեր տեղափոխող օդանավին անցնել իր օդային տարածքով

Թուրքիան արգելել է Չինաստանից Կիպրոս բժշկական իրեր տեղափոխող օդանավին անցնել իր օդային տարածքով

Ինքնաթիռը, որը պետք է Չինաստանից բժշկական սարքավորում տեղափոխեր Կիպրոս, ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա, քանի որ Թուրքիան թույլ չի տվել, որ այն անցնի իր օդային տարածքով: Այս մասին Կիպրոսի լրատվական գործակալությանը հայտնել է կղզի-պետության տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:

Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ թուրքական օդային տարածքը շրջանցելու համար չի բավարարի օդանավի վառելիքը: «Օդաչուն փոխել է երթուղին և ուղևորվում է մոսկովյան օդանավակայան, որպեսզի վայրէջք կատարի և վերալիցքավորվի»,- ասել է նախարարը:

Ըստ Կարուսոսի՝ չվերթը համակարգվել է Կիպրոսի առողջապահության նախարարության և Չինաստանում Կիպրոսի դեսպանատան օգնությամբ: Օդանավի ժամանումը նախատեսվում էր տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան՝ 21:00): Օդանավը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Կիպրոս պետք է հասցներ պաշտպանիչ դիմակներ, վիրահատական հագուստ և այլ անհրաժեշտ պաշտանիչ իրեր՝ ընդհանուր առմամբ 36 տոննա քաշով:

  • Կիսվել: