ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիան արեւմտյան հետախուզությունից պահանջում է տեղեկացնել իր գործողությունների մասին. Hürriyet

Թուրքիան արեւմտյան հետախուզությունից պահանջում է տեղեկացնել իր գործողությունների մասին. Hürriyet

Արեւմտյան հետախուզական կազմակերպություններն այսուհետ չեն կարողանա գործողություններ իրականացնել Թուրքիայում՝ առանց Անկարային համապատասխան տեղեկություն տրամադրելու, գրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով անունը չնշած դիվանագետին։

Նրա խոսքով՝ «բավական հատկանշական իրադարձություն» է տեղի ունեցել որոշ ժամանակ առաջ։

«Արեւմտյան որոշ հետախուզական կազմակերպություններ հնարավորություն են ստացել բիզնես վարել Թուրքիայում, գալ ու գնալ առանց թույլտվության։ Օրինակ, արեւմտյան հետախուզական ինքնաթիռը գալիս է, մնում որոշ ժամանակ եւ հեռանում։ Կամ ինչ-որ նման մի բան։ Նրանք, սակայն, ոչ մի տեղեկություն չէին տրամադրում այն մասին, թե ով կար ինքնաթիռում եւ ինչ էր անում»,- պարբերականը մեջբերել է դիվանագետի խոսքերը։

Նրա խոսքով՝ Անկարան, Թուրքիայի ազգային դիրքորոշման համապատասխան, հայտնել է, որ «նման գործողությունները չեն կարող կատարվել առանց համապատասխան տեղեկատվության հաղորդման (թուրքական կողմին)»։

Թերթի աղբյուրի համաձայն՝ արեւմտյան հատուկ ծառայությունների արձագանքը կոշտ էր, բայց Անկարան չի նահանջել իր սկզբունքային դիրքորոշումից։

«Սկզբում նրանք (արեւմտյան հատուկ ծառայությունները) ուժեղ արձագանքեցին։ Նրանք լուր տարածեցին, թե դա նշանակում է աջակցություն Իրանին։ Բայց դա իզուր էր։ Որովհետեւ Թուրքիան, որպես անկախ պետություն, ի ցույց դրեց իր ազգային դիրքորոշումը։ Ասվեց, որ եթե պատրաստվում եք ինչ-որ բան անել, տեղեկություն տվեք»,- նշել է թերթի զրուցակիցը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: