շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներին այլընտրանք է փնտրում․ Էրդողան

Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներին այլընտրանք է փնտրում․ Էրդողան

Թուրքիան բանակցում է ամերիկյան F-16 կործանիչների այլընտրանքների շուրջ։ ԱՄՆ-ն Անկարայի համար միակ ելքը չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Այս պահին ԱՄՆ նախագահի վարչակազմի կարծիքը զարգանում է դրական ուղղությամբ։ Իհարկե, Ամերիկան ​​մեզ համար միակ ելքը չէ։ Անհրաժեշտության դեպքում, ինչպես Ս-400 համակարգերի դեպքում, մենք բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ։ Մենք այլընտրանքներ ունենք»,-ասել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ 

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնկան ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել է այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ 

  • Կիսվել: