հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան ամբողջությամբ չի հրաժարվի ռուսական S-400 համակարգերից. Bloomberg

Թուրքիան ամբողջությամբ չի հրաժարվի ռուսական S-400 համակարգերից. Bloomberg

Թուրքիայի կառավարությունը չի պլանավորում լիովին հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, ինչպես պահանջում է ԱՄՆ վարչակազմը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամություն է հայտնել փոխզիջման գնալ S-400 համակարգերի ապագայի հարցում: Անկարան մերժել է Վաշինգտոնի պահանջը՝ լիովին հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործումից: Աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստ է համաձայնել S-400-ի օգտագործումը վերահսկելու համար «համատեղ ռազմական մեխանիզմի» ստեղծմանը:

2017 թվականին Թուրքիան Ռուսաստանից 2,5 միլիարդ դոլարով գնել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» (Ռոստեխ պետական ​​կորպորացիայի մաս) հայտարարել է, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է: Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400 համակարգերի մատակարարման պայմանագրի ստորագրումից հետո Անկարան հեռացվել է ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչի ծրագրից:

  • Կիսվել: