երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թուրքական մեդիան գրում է. «Հունաստանը գաղտնի զորավարժություն է անցկացրել Էգեյան ծովում»

Թուրքական մեդիան գրում է. «Հունաստանը գաղտնի զորավարժություն է անցկացրել Էգեյան ծովում»

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Էգեյան ծովում զորավարժություն է անցկացվել:

Թուրքական մեդիայում նշվում է, որ զորավարժությունն անցկացվել է Ահլիքերյա կղզու մոտակայքում և խաղարկվել է կղզյակի հետ գրավելու սցենար, ինչի պատճառով էլ այն գաղտնի է պահվել:

Հակտանշական է համարվել նաև այն, որ հունական զորավարժությունները սկսվել են թուրքական «Efes-2024» զորավարժոթյունից 1 շաբաթ անց:

Իսկ հունական «Kathimerini» թերթը գրել է, որ զորավարժությանը հետևել են թե՛ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենիդասը, թե՛ գլխավոր շտաբի պետը և թե՛ շատ այլ բարձրաստիճան զինվորականներ:

Նշվել է նաև, որ զորավարժությանը հետևելու նպատակով նրանք հունիսի 3-ի գիշերը ուղղաթիռով վայրէջք են կատարել «Spetsai» ֆրեգատի (պահակային ծառայության ռազմանավ) վրա:

«Փոթորիկ» (Kataigis) զորավարժությունն ավարտվել է հունիսի 6-ին, հենց այդ օրն էլ հունական ռազմական գերատեսչությունը հայտնել է դրա անցկացման մասին: 

  • Կիսվել: