ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, հարաբերական կայունության շրջանից հետո նորից սկսել է արժեզրկվել։ Չորեքշաբթի Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ աճուրդում 1 դոլարի համար տրվել է 15,37 թուրքական լիրա։

Վերլուծաբանները, մեկնաբանելով թուրքական ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակը, նշում են, որ շաբաթվա ընթացքում լիրայի գրեթե հինգ տոկոս արժեզրկման պատճառներից մեկը Թուրքիայում գնաճի վերաբերյալ պաշտոնական տվյալների հրապարակումն էր, գնաճն ապրիլին հասել է 70 տոկոսի։

«Բանկերն ակնկալում են ազգային արժույթի հետագա արժեզրկում», - գրում է Sözcü թերթը տնտեսական ակնարկում։

  • Կիսվել: