ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնոիմ է Kremlin.ru-ն։

«Հեռախոսազրույցում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկու կողմերից էլ հաստատվել է հումանիտար հրադադարի պահպանման կարեւորությունը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացումը։ 

 
Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարեւելյան տարածաշրջանից զինյալների մասնակցության կապակցությամբ: Ընդգծվել է արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով համաչափ ջանքերի անհրաժեշտությունը: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության ապաէսկալացման գործում։

  • Կիսվել: