երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական խաղ, որտեղ հնարավոր է սպանել հայ գերիներին, հայտնվել է Steam-ում

Թուրքական խաղ, որտեղ հնարավոր է սպանել հայ գերիներին, հայտնվել է Steam-ում

Steam առցանց ծառայությունում հայտնվել է թուրք ծրագրավորողների խաղը, որում կարելի է ոչ միայն գրավել հայկական տարածքները, այլեւ գնդակահարել հայ գերիներին։

Խաղը, որը կոչվում է Burgundy Berets 2030, մշակվել է Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի կողմից: Ըստ խաղի սյուժեի՝ խաղացողը 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված թուրք զինվորի որդին է։ Նա ղեկավարում է «հատուկ գործողություններ»՝ ոչնչացնելու «հայ ուլտրաազգայնականներին»՝ բնականաբար ներխուժելով հայկական տարածք։

Հատկանշական է, որ խաղը թույլ է տալիս կրակել նաև գերի ընկած հայ զինվորականներին, ինչը տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրական ագրեսիայի ժամանակ։ Այս հանցագործություններից մեկի տեսագրությունները լայնորեն տարածվել են աշխարհով մեկ՝ առաջացնելով համաշխարհային հանրության դատապարտումը։

  • Կիսվել: