չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը

Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։ 

Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։ 

  • Կիսվել: