հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքական ԱԹՍ-ն Իրաքի հյուսիսում հարվածել է քրդերի մեքենային. կա զոհ և վիրավոր

Թուրքական ԱԹՍ-ն Իրաքի հյուսիսում հարվածել է քրդերի մեքենային. կա զոհ և վիրավոր

 Թուրքիայի ԶՈւ անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն) մեքենային: Այս մասին հայտնում Է Shafaq news-ը ՝ վկայակոչելով Իրաքյան Քրդստանում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպությանը։
 
Նշվում է, որ հարվածը հասցվել է առավոտյան Սուլեյմանիա նահանգի արևմուտքում։ Հարձակման հետևանքով զոհվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինվորական, ևս մեկը վիրավորվել է։
 
Թուրքիան Իրաքի հյուսիսում հերթական միջսահմանային «Ճանկ- կողպեք» գործողությունն է սկսել անցյալ տարվա ապրիլին: Անկարան հայտարարել է, որ գործողության նպատակն է մաքրել տարածաշրջանը այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներից:

  • Կիսվել: