չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թուրքական հարվածային ԱԹՍ-ները Սիրիայի հարավում

Թուրքական հարվածային ԱԹՍ-ները Սիրիայի հարավում

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDG) հայտարարել են, որ Դեր Հաֆիր և Մեսքենե բնակավայրերի տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են նկատվում։ Այս հայտարարությունը «SDG»-ն արել է Հալեպում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի վրա իրականացված հարձակումներից հետո, գրում է ermenihaber.am-ը:

«SDG»-ի մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ «ԱԹՍ»-ների թռիչքները զուգահեռվում են Դամասկոսին ենթակա զինված խմբավորումների կողմից այդ շրջաններում արձանագրված ռազմական տեղաշարժերի և գնդացրային կրակոցների հետ։ Հետախուզականներից բացի կիրառվում են նաև հարվածային «ԱԹՍ»-ներ, որոնք ևս մասնակցում են հարձակումներին:

«Mezopotamya» լրատվական գործակալութան հաղորդմամբ՝ գիշերը Դեր Հաֆիր քաղաքում գտնվող շաքարի գործարանը ենթարկվել է հրետակոծության, ինչի հետևանքով գործարանը նյութական վնասներ է կրել:

  • Կիսվել: