ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրք թեկնածուն ընտրվել է Փարիզի Վալենտոն շրջանի քաղաքապետ

Թուրք թեկնածուն ընտրվել է Փարիզի Վալենտոն շրջանի քաղաքապետ

Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլով Փարիզի արվարձանային Վալենտոն շրջանի քաղաքապետ է ընտրվել ազգությամբ թուրք Մեթին Յավուզը, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ որպես անկախ թեկնածու առաջադրված Յավուզը հաղթել է ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունից առաջադրված մրցակից ֆրանսիացի Լորեն Պերիշոնին: Թուրք թեկնածուն հաղթել է ձայների 52.37-41.9 տոկոս հարաբերակցությամբ:

Նշենք, որ ընթացիկ ընտրություններում Փարիզի այլ շրջաններում ևս առաջադրվել են ազգությամբ թուրք թեկնածուներ:

 

  • Կիսվել: