երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրք–սիրիական սահմանին բախումներ են գրանցվել. կան վիրավորներ

Թուրք–սիրիական սահմանին բախումներ են գրանցվել. կան վիրավորներ

Թուրքիա–Սիրիա սահմանի Մարդինի հատվածում օգոստոսի 15–ի գիշերը զինված բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական Mezopotomya կայքի փոխանցմամբ՝ Մարդինի Քըզըլթեփեի շրջանի լեռնային հատվածում գտնվող սահմանային հենակետերը գիշերը զինված բախման մեջ են եղել սիրիական կողմում տեղակայված քրդական զինված ուժերի հետ։

Նշվում է, որ հենակետերում պայթյուններ են որոտացել եւ դեպքի վայր են մեկնել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ։

  • Կիսվել: