երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թուրք պրոֆեսոր. «Անկարան վերածվել է Ուհանի»

Թուրք պրոֆեսոր. «Անկարան վերածվել է Ուհանի»

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել և ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման միտում էր նկատվում։

Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում վարակվածների քանակի աննախադեպ աճ է գրանցվել։ 1 օրում միայն Անկարայում արձանագրվում է 2000-ից ավել նոր դեպք։

Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են և եթե նոր դեպքերը այս տեմպերով շարունակվեն Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։

Պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը կարծում է, որ 10-14 օր պետք է փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։

 

 

  • Կիսվել: