շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. ինչ են քննարկել

Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. ինչ են քննարկել

Թուրքիայի նախագահությանն առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գորգյունը Պրահայում կայացած «IISS Prague Defence Summit»-ի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին, գրում է ermenihaber.am-ը:

Գորգյունը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության հարցում երկրի ունեցած ներդրումը։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Ռուտտեին՝ թուրքական պաշտպանական ոլորտի դերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանունակության մեջ բարձր գնահատելու համար։

  • Կիսվել: