ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Թուրք դատախազը պահանջել է Դինքին սպանողի գործը կարճել վաղեմության հիմքով

Թուրք դատախազը պահանջել է Դինքին սպանողի գործը կարճել վաղեմության հիմքով

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 24-րդ դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով առանձված գործով դատավարության ժամանակ մեղադրող դատախազը պահանջել է վաղեմության ժամկետի հիմքով կարճել Հրանտ Դինքի  սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի գործը։ Վերջինս այս գործով մեղադրվում է գյուլենական չլինելով հանդերձ գյուլենականների հրահանգով Հրանտ Դինքի սպանության մեջ։

Դատախազը մի քանի մեղադրյալների համար, ովքեր մեղադրվում են գյուլենական լինելու եւ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ, ցմահ  ազատազրկման դատապարտել։

Դատարանը մեղադրյալներին պաշտպանական ճառեր պատրաստելու համար դատական նիստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 16-ը։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ակոս թերթի խմբագրության մոտ սպանվել է Ակոս թերթի հայտնի հայ խմբագիր եւ գործիչ Հրանտ Դինքը։

  • Կիսվել: