Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։
Այս մասին հայտնում է թուրքական A haber-ը։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՌԴ-ից Եվրոպա մատակարարվող գազին այլընտրանք լինելը։