հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թունավոր նյութերով օդի հնարավոր աղտոտվածության պատճառով Գերմանիայում տարհանվել է 140 մարդ

Թունավոր նյութերով օդի հնարավոր աղտոտվածության պատճառով Գերմանիայում տարհանվել է 140 մարդ

Գերմանական Համբուրգ քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևելք՝ Ռոտենբուրգսորտում, պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, հնարավոր է, օդում թունավոր նյութեր լինել:

Այս մասին տեղի բնակիչներին զգուշացրել է ոստիկանությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ մոտ 140 մարդ տարհանվել է, և առայժմ, ըստ ոստիկանների, հնարավոր չէ ասել, որքանով է իրավիճակը վտանգավոր։

Այս պահին ոստիկանությունն ու հրշեջները գնահատում են իրավիճակը:

 

  • Կիսվել: