կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ծրագրվում է Կիևից 3 միլիոն բնակչի տարհանել՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում

Ծրագրվում է Կիևից 3 միլիոն բնակչի տարհանել՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում

Կիևի իշխանությունները ծրագրում են տարհանել 3 միլիոն բնակչի՝ քաղաքում էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում, հայտնում է The New York Times-ը։ Հրատարակությունը գրում է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40%-ը վնասվել։ Այժմ տեղի բնակիչների համար 1000 ջեռուցման կայան է կառուցվում։

Նախօրեին Կիև քաղաքապետ Կլիչկոն տեղեկացրել էր, որ ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում կարող է ամբողջությամբ անջատվել էլեկտրաէներգիան, ինչը նշանակում է, որ կա նաև ջրի, ջեռուցման և կոյուղու հետ կապված խնդիրներ։

  • Կիսվել: