կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ծոցի երկրները մտահnգված են Իրանում քաղաքացիական պшտերազմի վտանգnվ․ Կայա Կալաս

Ծոցի երկրները մտահnգված են Իրանում քաղաքացիական պшտերազմի վտանգnվ․ Կայա Կալաս

Մերձավոր Արևելքի երկրները եվրոպացի պաշտոնյաներին հայտնել են իրենց մտահոգությունը՝ կապված Իրանում քաղաքացիական պատերազմի հնարավոր բռնկման հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը, հայտնում է Ռոյթերս-ը։

«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների հետ, նրանք ևս անհանգստացած են Իրանի ներսում հնարավոր քաղաքացիական պատերազմներով՝ պայմանավորված վարչակարգի առաջնորդությամբ և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով»,- նշել է Կալասը ԵՄ արտգործնախարարների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչների տեսաժողովից առաջ։

Եվրամիությունը ձգտում է հասնել դիվանագիտական լուծման։

«Պատերազմներն իրականում ավարտվում են դիվանագիտությամբ, և պետք է տեղ թողնել դիվանագիտության համար՝ էսկալացիայի այս շրջանից դուրս գալու համար»,- ասել է նա։

  • Կիսվել: