ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
 Թրամփը վճռական է սպառել Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները․ Նեթանյահու

Թրամփը վճռական է սպառել Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները․ Նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված՝ սպառելու Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները՝ նախքան ուժ կիրառելը։ Այս մասին Իսրայել ժամանած պատվիրակությունների ղեկավարների 51-րդ ամենամյա համաժողովի բացմանը հրեական առաջնորդներին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Times of Israel-ը։

Ըստ Նեթանյահուի, Թրամփը կարծում է, որ Իրանը բաց չի թողնի համաձայնության հասնելու հնարավորությունը՝ «քաղելով 2025 թվականի հունիսյան պատերազմի դասերը»։

«Չեմ թաքցնի, որ թերահավատորեն եմ վերաբերվում Իրանի հետ ցանկացած գործարքի, քանի որ, անկեղծ ասած, Իրանը հուսալի է միայն մի հարցում՝ ստելու և խաբելու մեջ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

  • Կիսվել: