կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
Թրամփը շնորհավորել է Պուտինին հիանալի գործարքի համար

Թրամփը շնորհավորել է Պուտինին հիանալի գործարքի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՌԴ Վլադիմիր Պուտինին կալանավորների փոխանակման գործարքի կապակցությամբ՝ այն որակելով «գերազանց»։

«Ես կցանկանայի շնորհավորել Վլադիմիր Պուտինին ևս մեկ հիանալի գործարքի համար», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ «հաճելի է խոսել» ամերիկացի քաղաքացիների վերադարձի մասին, սակայն ԱՄՆ-ն, նրա կարծիքով, «սարսափելի գործարքներ է անում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Գերմանիան, Սլովենիան և Նորվեգիան իրականացրել են կալանավորների փոխանակման՝ նորագույն պատմության մեջ աննախադեպ գործարք, որին մասնակցել է 26 մարդ։

Փոխանակումը տեղի է ունեցել Անկարայում։

  • Կիսվել: