Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրա ելույթի համար:
«Շնորհակալություն, նախագահ Պուտին»,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն իր ելությում խոսել է մի շարք հակամարտությունների լուծման ուղղությամբ ԱՄՆ առաջնորդի ջանքերի, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո այդ կոմիտեի հեղինակության կորստի մասին:
«Եղել են դեպքեր, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել խաղաղության համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Տեսանյութը՝ այստեղ:


