ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թրամփը պնդում է, որ հաղթել է Փենսիլվանիայում

Թրամփը պնդում է, որ հաղթել է Փենսիլվանիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ իր վերջին օրերն է անցկացնում Սպիտակ Տանը, թվիթերյան իր միկրոբլոգում դարձյալ գրել է, որ Փենսիլվանիա նահանգում իր օգտին քվեարկված ձայները գողացվել են, գրում է parstoday.com-ը:

«Մեկ միլիոն 126 հազար 940 քվեաթերթիկ չի հաշվվել, ինչը նշանակում է, որ ես հաղթել եմ Փենսիլվանիայում», թվիթերյան միկրոբլոգում գրել է Թրամփը:

Նա հավելել է. «Փենսիլվանիայում և ԱՄՆ-ի այլ նահանգներում ընտրակեղծիքներ են տեղի ունեցել»:

Թվիթերն անմիջապես պիտակավորել է Թրամփի գրառումը, այն համարելով մոլորեցնող գրառում: Հարկ է նշել, որ ավելի վաղ, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում Թրամփի ընտրականբ շտաբի ներկայացրած իրավական պահանջները չեն բավարարվել:

  • Կիսվել: