շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թրամփը պատմել է, թե ինչպես 24 ժամում կարող է Ուկրաինայում դադարեցնել պատերազմը

Թրամփը պատմել է, թե ինչպես 24 ժամում կարող է Ուկրաինայում դադարեցնել պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում խաղաղություն ապահովելու իր ծրագիրը  պարզաբանել է կիրակի Սպիտակ տանից վերադառնալուց հետո՝ հայտարարելով, որ ինքը կխնդրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկկին գործարք կնքել։

Թրամփն այս մեկնաբանություններն արել է Fox News ալիքի հարցազրույցի ընթացքում։ ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկիի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ավելացրել, որ նախագահ Բայդենը «ընդունակ չէ գործ ունենալ աշխարհի առաջնորդների հետ»։

«Նրանք խելացի մարդիկ են, այդ թվում Մակրոնը՝ Ֆրանսիայից։ Ես կարող էի դիտարկել այդ մարդկանց ամբողջ ցուցակը, ներառյալ Պուտինին․․․ Այդ մարդիկ կտրուկ են, կոշտ և, որպես կանոն, արատավոր։ Նրանք արատավոր են և գտնվում են իրենց երկրի գագաթին։ Մենք մի մարդ ունենք, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Սա մեր երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակն է»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախկին նախագահի, ինքը շատ լավ է ճանաչում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։

«Ես շատ լավ եմ ճանաչում Զելենսկիին և շատ լավ եմ ճանաչում Պուտինին, նույնիսկ՝ ավելի լավ։ Եվ ես լավ հարաբերություններ եմ ունեցել երկուսի հետ էլ։ Ես կասեի Զելենսկիին․ «Դու պետք է գործարք կնքես»։ Ես կասեի Պուտինին․ «Եթե դուք գործարք չկնքեք, մենք նրան շատ բան կտանք։ Մենք պատրաստվում ենք (Ուկրաինային տալ) ավելին, քան երբևէ ստացել է, եթե անհրաժեշտ լինի»։ Ես գործարքը կկնքեմ մեկ օրում։ Մի օր»,- պատասխանել է Թրամփը

  • Կիսվել: