Թրամփը պատասխանել է մի հարցի, որը նրան նախկինում ոչ ոք չի տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է GB News-ի լրագրող Բև Թերներին հայրությունը նախագահության հետ համեմատելու վերաբերյալ նրա աննախադեպ հարցի համար։ Այս մաին գրում է GB News-ը։
ԱՄՆ նախագահի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ Բև Թերները թվարկել է Թրամփի ծնողական հմտություններն և հարցրել, թե արդյոք նախագահ լինելը նման է հայր լինելուն։
«Չեմ կարողանում հավատալ, որ ինձ հարցնում են մի հարց, որի մասին երբեք չեմ մտածել և որը նախկինում ինձ չեն տվել», - պատասխանել է Թրամփը։
GB News-ի փոխանցմամբ՝ լրագրողը նախագահին հարց է տվել, որը «նա երբեք չէր լսել»։


