ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը որոշել է Ուկրաինա ուղարկել «Tomahawk» հրթիռներ

Թրամփը որոշել է Ուկրաինա ուղարկել «Tomahawk» հրթիռներ

Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործնականում որոշում է կայացրել Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևը մտադիր օգտագործել այդ թևավոր հրթիռները։

Երկուշաբթի օրը Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս ՄաքԳրեգորը գրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է պատերազմ սկսվել, եթե Ուկրաինան օգտագործի «Tomahawk» հրթիռներ։

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին, հայտարարել է, որ Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումը կհանգեցնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում ի հայտ եկած դրական միտումների ոչնչացմանը։

  • Կիսվել: