կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպմանը

Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ պատմական եռակողմ հանդիպմանը։

«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Սիի և նախագահ Պուտինի հետ այսօր ավելի ուշ կայանալիք պատմական եռակողմ հանդիպմանը», – ասել է նա ԱԽՏՀ-ում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Շենժեն, որտեղ նոյեմբերի 18-19-ը տեղի է ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։

Նոյեմբերի 19-ին նախատեսված է նաև Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպում։

  • Կիսվել: