Թրամփը նախատեսում է ավելի շատ բացօթյա հանրահավաքներ անցկացնել
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել բացօթյա հանրահավաքները՝ չնայած Փենսիլվանիայում իր դեմ կատարված մահափորձին, քանի որ կարծում է, որ ոչ ոք երբեք չպետք է միջամտի խոսքի ազատությանը։
«Ես մտադիր եմ շարունակել հանրահավաքներ անցկացնել բաց երկնքի տակ: ԱՄՆ գաղտնի ծառայությունը համաձայնել է զգալիորեն մեծացնել ջանքերը, և նրանք ունակ են դրան: Ոչ ոք երբեք չպետք է արգելի կամ խոչընդոտի խոսքի կամ հավաքների ազատությունը»,- ասել է Թրամփը: