Թրամփը մտադիր է հանդիպել Սի Ծինպինի հետ Հարավային Կորեայում անցկացվելիք ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հանձնառու մնալ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ երկկողմ հանդիպմանը մասնակցելու հարցում՝ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում, չնայած նրա վերջին՝ հակառակը պնդող հայտարարություններին: Դրա մասին խոստովանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Որքան գիտեմ՝ նախագահ Թրամփը դեռ մտադիր է մասնակցել»,- ասել է նա, երբ հարցրել են՝ արդյոք Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Հարավային Կորեայում անցկացվելիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի հանդիպման ծրագրերը շարունակվում են: «Կարծում եմ՝ նրանք գերազանց հարաբերություններ ունեն,- նշել է Բեսենթը Թրամփի և Սի Ծինպինի մասին: -Եվ դա չի սրվել երկու առաջնորդների միջև վստահության բարձր մակարդակի պատճառով»,- պնդել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Նա չի հաստատել, որ կապ կհաստատի չինական պատվիրակության հետ Վաշինգտոնում այս շաբաթ տեղի ունեցող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպման ժամանակ: «Խոսքն աշխատանքային մակարդակի հանդիպումների մասին է»,- պարզաբանել է Բեսենթը:


