ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թրամփը մտադիր չէ հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ մոտ ապագայում

Թրամփը մտադիր չէ հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ մոտ ապագայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ մոտ ապագայում, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

Բուդապեշտում Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, նման պնդում էլ անում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ երկու կողմերն էլ դեռևս բավարար պատրաստ չեն բանակցություններին՝ առաջ շարժվելու համար:

Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

  • Կիսվել: