Թրամփը միլիարդատեր Ֆայնբերգին առաջադրել է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Սթիվեն Ֆայնբերգին առաջադրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Պենտագոնի հավանական ապագա ղեկավարը մարտական գործողությունների վետերան և Fox News հեռուստաալիքի հաղորդավար Փիթ Հեգսեթն է:
Նրա նշանակումը, սակայն, հարցականի տակ է մնում նրա դեմ բռնաբարության մեջ մեղադրանքների պատճառով, որը, ինչպես պնդում է ենթադրյալ տուժածը, պատահել է 2017 թ. սեպտեմբերին:
Հեգսեթը չի ընդունում մեղադրանքը: